Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի
Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։

Նախնական տվյլաներով՝ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 3 տուժածների մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն է հավաքվում։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։