ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 700-ը: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի կատարած հաշվարկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համալսարանի տվյալներով՝ գրանցվել Է վարակման 709 դեպք, մահացել Է 22 մարդ:
CNN հեռուստաալիքը, ամփոփելով տեղական իշխանությունների, նահանգների իշխանությունների եւ համերկրային սանիտարական իշխանությունների տվյալները, նշում Է, որ երկրի տարածքում վարակվել Է 717, մահացել՝ 26 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10.03.2020
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 700-ը
