Զոհրաբ Մնացականյանն այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսում է այց կատարել Մոսկվա. ՌԴ -ում ՀՀ Դեսպան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսում է այց կատարել Մոսկվա։ Այդ մասին ՌԻԱ-նովոստի գործակալությանը տեղեկացրել է ՌԴ -ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Ըստ աղբյուրի, երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են տվել ՌԴ նախագահի հրավերին և այժմ նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին գիշերը պաշտոնական Կրեմլը տարածել էր Վլ․ Պուտինի հայտարարությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները:

ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված էր Կրեմլի հաղորդագրությունում: