Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով առաջարկվում է աշխատող ծնողներին տրամադրել լրացուցիչ ազատ ժամանակ՝ հիմնական աշխատաժամի հաշվին և առանց աշխատավարձի փոփոխության։
Ըստ նախագծի՝ մինչև 12 տարեկան մինչև երկու երեխա ունեցող աշխատող ծնողները գրավոր դիմումի հիման վրա կարող են ստանալ օրական առավելագույնը 30 րոպե լրացուցիչ ազատ ժամանակ։
Երեք և ավելի երեխա ունեցող ծնողների, ինչպես նաև մինչև 18 տարեկան խորը կամ ծանր հաշմանդամություն ունեցող երեխա խնամող ծնողների համար նախատեսվում է օրական առավելագույնը 1 ժամ լրացուցիչ ազատ ժամանակ։
Կառավարության հաղորդմամբ՝ օրենքի նախագիծն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողով։



















