Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։ Այս մասին հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ և հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք Հայաստանին աջակցելու կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին»,- ասել է Մարագոսը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը ցանկանում է աջակցել հայ արտահանողներին՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում։



















