«Այո»-ն քարոզչություն կիրականացնի մարտի 2-ից ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան. Տեսանյութ. Factor.am

«Շտաբը գլխավորում եմ ես, մենք քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով։ Երեք լոգոները մենք հրապարակելու ենք և դա լինելու է հանրության սեփականությունը, հանրությունն այն կարող է օգտագործել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը տեղեկացրեց, որ քարոզարշավ կիրականացնեն մարտի 2-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ:

«Ես այժմ գտնվում եմ արձակուրդում, որպեսզի աշխատանքը չտուժի ես կգնամ Վրաստան, ապա կվերադառնամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի քարոզարշավին և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում»,- ներկայացրեց Պապիկյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում