Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության հարցով երկխոսության

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ՝ բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Այս մասին «Յունաշև Live» Telegram-ալիքին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Խնդիրը նրանում չէ՝ Հայաստանում կվերանայե՞ն իրենց մոտեցումները, թե՞ ոչ, այլ նրանում, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Բնականաբար, մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, հայկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ ենք տեսնում, և համապատասխան երկխոսությունը շարունակվում է»,- ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ վերջերս ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանից ներմուծվող բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրներին։

«Խոսքը ոչ թե այն մասին է, որ դրանք անորակ են, այլ այն մասին, որ դրանցում վնասատուներ և հիվանդություններ են հայտնաբերվում»,- պարզաբանել է փոխվարչապետը։