Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար
Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մինչ այս Բադասյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը: