Մշտադիտարկում է անցկացվել Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում

Օգոտոսի 28-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։

Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։

Տեսուչները տեղում տվել են ցուցումներ, ոստիկանները կազմել դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություններ։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ստուգումներ Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում

Օգոտոսի 28-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։ Տեսուչները տեղում տվել են ցուցումներ, ոստիկանները կազմել դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություններ։

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, August 28, 2020