ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է. Factor

Այսօր ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ձերբակալությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը. «Նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը տեղեկատվություն կտրամադրի՝ կոնկրետ մանրամասներով ու փաստերով»,- նշեց Աբրահամյանը։