Հիմա Վիգեն Մկրտչյանն իր բուժաշխատողների հետ միասին կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է Ծովագյուղում․ Պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բուժամբուլատորիայի տնօրեն Վիգեն Մկրտչյանի լուսանկարը ու գրել․

«Վիգենն առաջիններից էր, ով գնաց Ծաղկաձոր եւ որպես կամավոր միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին: Իսկ հիմա Վիգեն Մկրտչյանն իր բուժաշխատողների հետ միասին պայքարը շարունակում է Ծովագյուղում:

Այս դժվար օրերին Ծովագյուղի ԱԱՊԿ-ի թիմն ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա կանխել վիրուսի հետագա տարածումը գյուղում:

Վիգենն ու իր թիմը ամեն վարակակրի առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում ու հոգում, որ մարդիկ շատ արագ համապատասխան բուժսպասարկում ստանան:

Մեր հերոսների մասին պիտի միշտ բարձրաձայնենք ու շնորհակալ լինենք նրանց»:

Լուսանկարում Ծովագյուղի բուժամբուլատորիայի տնօրեն Վիգեն Մկրտչյանն է:Վիգենն առաջիններից էր, ով գնաց Ծաղկաձոր եւ որպես…

Gepostet von Վարազդատ Կարապետյան / Varazdat Karapetyan am Donnerstag, 11. Juni 2020