Փաշինյանն անհնար է համարում դատական համակարգի որոշ խնդիրների լուծումն առանց նոր Սահմանադրության ընդունման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դատական համակարգում առկա մի շարք խնդիրների լուծումը հնարավոր չէ առանց նոր Սահմանադրության ընդունման։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների քննարկման ընթացքում։

«Կարծում եմ՝ դատական ոլորտի խնդիրների զգալի մասը հնարավոր չի լինի լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիոն տեղապտույտը շարունակվելու է։ Անհրաժեշտ են սահմանադրական կարգավորումներ, որպեսզի կարողանանք մի կողմ դնել այդ արհեստական պատնեշները և առերեսվել դատական համակարգում առկա իրական իրավիճակին», – նշել է Փաշինյանը։