Կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը

Կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը
Կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը: Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Հավի կոտլետ» (արտ. 03.11.2014թ., խմբ. […]

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը:

Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Հավի կոտլետ» (արտ. 03.11.2014թ., խմբ. 5 կգ) և «Պելմենի տավարի մսով» (արտ. 03.11.2014թ., խմբ. 15 կգ) արտադրատեսակների նմուշները, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ և սալմոնելա դասի մանրէներ ցուցանիշով չեն համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1560-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանին» տրվել է հանձնարարական՝

1) կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 19.10.2006թ. «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1560-Ն որոշման պահանջներին.

2) վտանգավոր ճանաչված «Պելմենի տավարի մսով» և «Հավի կոտլետ» արտադրատեսակների վերոնշյալ խմբաքանակները պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել.

3) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշներով:

Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 10-ը: