ՀՀ ոստիկանապետ. «Ես կվերացնեմ հանցագործություն թաքցնելու պրակտիկան» (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ. «Ես կվերացնեմ հանցագործություն թաքցնելու պրակտիկան» (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ. «Ես կվերացնեմ հանցագործություն թաքցնելու պրակտիկան» (Տեսանյութ)

Օգոստոսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի վարչության ղեկավարությունը, բաժինների պետերը, օպերատիվ գծով տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետերը:

Օրակարգում մեկ հարց էր` հանցագործությունները ոստիկանության բաժիններում գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան, որն արմատախիլ անելու ջանքերը դեռևս չեն տալիս ցանկալի արդյունք:

Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս նշեց, որ նման վիճակն անհանդուրժելի է և պահանջեց անհապաղ ստուգումներ սկսել ոստիկանության բոլոր բաժիններում և արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Խոսելով արատավոր երևույթի հետևանքների մասին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ դա առաջին հերթին վնասում է ոստիկանության հեղինակությանը, խախտում ոստիկանության հանդեպ քաղաքացու վստահությունը, խոչընդոտում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը:

Կոնկրետ ցուցումներ տալով արատավոր գործելաոճը վերացնելու վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրեց քաղաքացիների հավատն ու վստահությունը վաստակելու առաջնահերթության, ոստիկանի բարոյական կերպարի անաղարտությունը պահպանելու և իրավապահի առաքելությունը լիարժեք իրականացնելու անհրաժեշտության մասին և կարգադրեց ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը շտկելու և ոստիկանության գործունեության մեջ արատավոր դրսևորները բացառելու համար:Դիտել տեսանյութը