ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը

ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող ☎911 հեռախոսահամարին, և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

Covid-19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.

☎060 712 444,
☎010 360 684

անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով․

viber` +374 41 911 006

Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ մնացեք տանը և խստորեն հետևեք պարետատան ցուցումներին։

Հիշեք փրկության՝ ☎911 հեռախոսահամարը, առողջ եղեք…

Խիղճ և խաղաղություն բոլորիս…»։