Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում․ հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ

Պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ 8-9 աստիճանով, ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ։

Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։