Գործարկման պահից իրականացվել է ավելի քան 200 ՊԷՏ հետազոտություն․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր այցելեցի Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որը արդեն մեկ տարուց ավել է իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ (ՊԷՏ) հետազոտություններ Հայաստանում։ Այն մեր երկրում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում են ՊԷՏ հետազոտություններ։

Գործարկման պահից իրականացվել է ավելի քան 200 ՊԷՏ հետազոտություն և հույս ունեմ, որ պետական ֆինանսավորման աճին զուգընթաց իրականացվող հետազոտությունների թիվը կաճի, քանի որ այն շատ կարևոր է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատման համար։

Կենտրոնի տնօրենի ժ/պ Էդմոն Կոստանյանի հետ շրջայց կատարեցինք, ծանոթացանք կենտրոնի հնարավորությունների և խնդիրների հետ, զրուցեցինք անձնակազմի հետ»։