Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին
Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ:

Մարությանը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից։

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին: Նշենք, որ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով Հայկ Մարությանին՝ ասել էր. «Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք և անմեղսունակ: Պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել»:

Հավելենք, որ գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։ 

Աղբյուրը՝ factor.am