Բանակցություններն ընթանում են, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների. Տիգրան Ավինյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է.

«Վերջնական արդյունքներ այս փուլում դեռևս չունենք: Վստահ եմ՝ այս կամ այն կերպ հանգուցալուծման մենք հասնելու ենք: Հստակ է՝ ադրբեջանական ԶՈՒ-ն անցել են ՀՀ սուվերեն տարածքը: Բանակցություններն ընթանում են»:

Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոկատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող դեպքերին:

Ավինյանի խոսքով՝ Հայաստանն ուզում է խաղաղ ձևով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը.

«Բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների, նաև պատրաստ լինենք մեր սուվերեն տարածքի պաշտպանությանը: Նման վատ սցենարի դեպքում մենք ակնկալում ենք դաշնակիցներ աջակցությունը»: