Գեղարքունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 495 է․ Մահացել է 7 մարդ

Հեղինակ MediaLab

Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն առողջացած, 7-ը մահվան ելքով, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք:

Նախկինում հայտնել էինք նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 1 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս եւ Ճամբարակ համայնքներում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը։