Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի տարբեր մարզերից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ու զինվորական կետերի դուրսբերման որոշմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է. «Իսկապես, պայմանավորված այն հանգամանքով, որ պայմանները փոխվել են, Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այս հարցում»,- ասաց նա։
Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: