Երևան-Արմավիր ճանապարհի մի հատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի տարածքով անցնող հատված) ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։