ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել է Եվրոպական միությանը մինչև հուլիսի 4-ը ժամանակ տրամադրել՝ առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու և ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը վերացնելու համար։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Ես համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի Շոտլանդիայի Թերնբերի քաղաքում մեր կողմից համաձայնեցված պատմական առևտրային համաձայնագրի իր մասը։ Դա պատմության մեջ ամենախոշոր առևտրային համաձայնագիրն է։ ԵՄ-ն խոստացել է կատարել իր պարտավորությունները և մաքսատուրքերը հասցնել զրոյի։ Ես համաձայնել եմ ժամանակ տրամադրել մինչև ԱՄՆ-ի 250-ամյակը, հակառակ դեպքում մեր մաքսատուրքերը, ցավոք, կբարձրանան՝ հասնելով անհամեմատ ավելի բարձր մակարդակի»,- գրել է Թրամփը։



















