Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են ընդունելությունները

Հեղինակ MediaLab

 Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են երեխաների նոր ընդունելությունները։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Ցավոք, այս պահին մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցված են նոր ընդունելությունները։ Մանկապարտեզների նոր ընդունելություն վերսկսելու մասին համապատասխան հրահանգ կամ որոշում ունենալու դեպքում, մենք անպայման կտեղեկացնենք  հասարակությանը»,- նշեց Վիրաբյանը:

Նա նշեց, որ արտակարգ դրության օրերին Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացնում է աշխատանքներ՝ սահմանափակ քանակությամբ երեխաների համար։