Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ քայլ կանի, եթե հույսը դնի բացառապես Արևմուտքի օգնության կամ աջակցության վրա։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա նշել է, որ նման քաղաքականությունը կարող է բարդացնել իրավիճակը երկրի ներսում և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել տնտեսական զարգացման համար։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա, անշուշտ, սխալ կգործի։ Այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կբարդանա, ինչպես նաև կառաջանան լրացուցիչ դժվարություններ տնտեսական զարգացման համար։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի խելամիտ կերպով»,- ասել է Նարիշկինը։



















