2022 թվականի ընթացքում Արցախում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում  2022 թվականի ընթացքում  ծնվել է 1623  երեխա, որից 15-ը՝ զույգ:Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝  «Մոր և մանկան առողջության  պահպանման կենտրոն»  ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ-ում:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում  ծնվել է 110 երեխա: