Հնդկաստանը նորացրել Է մեկ օրում կորոնավիրուսով վարակման համաշխարհային հակառեկորդը

Հնդկաստանը 24 ժամում արձանանագրել Է կորոնավիրուսով վարակման 332 730 նոր դեպք, ինչը դարձել Է վարակվածների օրական աճի անընդմեջ երկրորդ համաշխարային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 23-ին հայտնել Է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների թիվը հասել Է 16 263 695-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածների ընդհանուր քանակն այժմ Հնդկաստանում աճում Է չորս օրում շուրջ մեկ միլիոն մարդ արագությամբ. այն մասին, որ երկիրը հատել Է 15-միլիոներորդ սահմանագիծը, հայտարարվել Է ապրիլի 19-ին, իսկ 14 միլիոն ախտահարվածների մասին՝ ապրիլի 15-ին: Ըստ որում 13-միլիոներորդ սահմանագծի հաղթահարման մասին Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել Է ապրիլի 9-ին, այն ժամանակ հաջորդ միլիոնի համար պահանջվել Է վեց օր:

Հնդկաստանն աշխարհի առաջատար Է դարձել մեկ օրում հիվանդացածների թվով: Երկիրն արդեն այդ ցուցանիշով առաջատր Էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ նշվել Է ախտահարման ավելի քան 90 հազար դեպք 24 ժամում: Այժմ այդ ցուցանիշն զգալիորեն մեծացել Է. երկրորդ օրը շարունակ Հնդկաստանում նշում են 300 հազարից ավելի վարակվածներ (ապրիլի 22-ին հայտնաբերվել Է 314 835 դեպք), եւ արդեն երկրորդ անգամ անընդմեջ դա համաշխարհային հակառեկորդ Է:

Կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը 24 ժամում աճել Է 2 263-ով եւ կազմել 186 020: Միեւնույն ժամանակ ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել Է 193 279-ով եւ հասսել 13 648 159-ի: Բուժման մեջ Է գտնվում 2 428 616 կորոնավիրուսով հիվանդ, ինչը 137 188-ով ավելի Է, քան մեկ օր առաջ:

Հնդկաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում Է արվել 3 147 782 մարդու, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել Է 135 478 420, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: