«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախցիների քվեն տեղամասերում «անտեր» չենք թողնի։
Թեև Արցախի Հանրապետությունում ընտրությունների կայացումն իրապես (մեղմ ասած) խնդրահարույց է (այդ թվում՝ «բարեգործություն» չստացած ընտրողների տեղամաս չգնալու վտանգի առումով), սակայն եթե արտակարգ դրություն չհայտարարվի և ընտրություններն այդուհանդերձ կայանան, «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դրանք դիտարկելու է՝ ՀՀ վարչապետի առաջարկի համաձայն ձեռնարկելով հետևյալ միջոցառումները.
1. Չարենցավանից, Վաղարշապատից և, հնարավոր է, որոշ այլ համայնքներից դիտորդներ չեն լինելու:
2. Բոլոր այն դիտորդները, որոնք շփում են ունեցել նույնիսկ թեթև ախտանիշներով անձանց հետ, ևս չեն գալու Արցախ:
3. Առաքելությունում պատասխանատու պաշտոնում ունենք բժիշկ, որը կհամակարգի հակահամաճարակաբանական գործողությունները:
4. Հայաստանից մեկնող բոլոր դիտորդները կորոնավիրուսի թեսթ կհանձնեն (ես արդեն հանձնել եմ):
5. Քվեարկության օրվա առավոտյան տեղամաս մեկնելուց առաջ դիտորդներին ջերմաչափելու ենք:
6. Բոլոր դիտորդները տեղամասերում լինելու են մեր՝ արդեն ձեռք բերված դիմակներով ու ալկոգելով, հստակ հակահամաճարակային հրահանգավորում են ստանալու: Արցախի ԿԸՀ-ն, ի լրումն դրա, բոլոր ընտրողներին տալու է մեկանգամյա գրիչներ, դիմակներ ու ձեռնոցներ:
Հ.Գ. Հարկ է նկատել, որ առ անցած երեքշաբթի ՀՀ-ից ԱՀ օրական մոտ 1000 մարդ էր մտնում՝ առանց բոլոր այդ կանխարգելիչ միջոցառումների ու ստուգումների:
Հ.Հ.Գ. Սենց վիճակում ժողովրդավարական ընտրություններ չեն լինում»: