Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

«Բարձր եմ գնահատում մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: