Այսօր քաղաքական խորհրդակցությունների նպատակով Երևան է ժամանել ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով Եվրոպական արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսը։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն, նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։ Եվրոպացի պաշտոնյան նպատակ ունի հայ գործընկերների հետ քննարկել Եվրամիության դիտորդական առաքելության (EUMCAP) ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։
Կողմերը կանդրադառնան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին։