Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, ապաքինվել է ևս 134 մարդ:

Արձանագրվել է մահվան 5 դեպք: Պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։