Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում

Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում
Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել, եւ ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիվանդանոցում են գտնվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ,ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ հաշված ժամեր առաջ ուսի շրջանում հրազենային վնասվածքներով, Պարույր Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ինչպես հաղորդում է ոստիկանությունը դեպքը տեղի է ունեցել Երեւանի Տպագրիչների փողոցում: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն է:

© Medialab.am