Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը

Ռուսաստանում փետրվարի 25-ից մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսկոմնադզոր»-ը:

« Գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ համաձայնեցրել է «Ֆեյսբուք» սոցցանցը ճանաչել երկրի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման մասնակից»,- նշված է հաղորդագրության մեջ: