ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունն ընդհատվել է

The first session of the RA National Assembly’s 8th convocation has started

Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղ է գտել տառասխալ: Այդ մասին քիչ առաջ ԱԺ դահլիճում հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի շուտով և կշարունակվի կես ժամ», -հայտարարեց Բաբայանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքը առաջարկեց հրավիրել լրացուցիչ նիստ՝ արդյունքները ամփոփելու համար: