Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է: 

Կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: 

Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Երևան: