«ԸՕ ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում, կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է Ընտրանա օրենսգրքի փոփխությունների ընդունմանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ նոր ԸՕ-ն կրկին չընդունվեց, մեկ ձայն չհերիքեց։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Վերահաստատում եմ մոտեցումս.

Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:

Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:
Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:

Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու»: