Արցախի ԱԺ նախագահը երկրի ղեկավարին է ներկայացրել պաշտոնից իր հրաժարականի պատճառները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։

Ինչպես  տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ  վերականգնում։