Մենք զգոնության պակաս չունենք, մենք ունենք զգոնության ավելացման կարիք.Գեւորգ Կոստանյան

Մենք զգոնության պակաս չունենք, մենք ունենք զգոնության ավելացման կարիք.Գեւորգ Կոստանյան
Մենք զգոնության պակաս չունենք, մենք ունենք զգոնության ավելացման կարիք.Գեւորգ Կոստանյան

Այսօր առավոտյան Չինարի գյուղ է այցելել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` տեղում ծանոթանալու ադրբեջանական դիվերսիայից հետո տիրող իրադրությանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ կատարվածը ցավալի էր ու անցանկալի է, սակայն` կանխատեսելի: «Կանխատեսելի էր այն առումով, որ, այնուամենայնիվ, մենք գտնվում ենք ռիսկային գոտում, եւ հարկավոր է ավելի զգաստ ու զգոն լինել, հատկապես` շփման գոտում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե, ըստ զինդատախազի, սահմանին զգոնությունը պակաս է, Գեւորգ Կոստանյանը պատասխանել է. «Մենք զգոնության պակաս չունենք, մենք ունենք զգոնության ավելացման կարիք»:

Ինչ վերաբերում է վիրավորների առողջական վիճակին, նա նշել է, որ բոլորին տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

© Medialab.am