Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արա ԲԱԲԱՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: