Արցախի բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է

Տեղեկատվության ստուգման կենտրոն – Ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին կեղծ տեղեկություններ տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում։ Այս անգամ տարբեր հավելվածների մեսսենջերներով հայ օգտատերերին ուղարկվում է մի փաստաթուղթ, որում նշվում է, թե «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման»։


«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող փաստաթուղթը կեղծ է։ Դրանում համոզվելու համար՝ բավական է ուշադրություն դարձնել փաստաթղթի կազմությանը և տեքստում առկա սխալներին։ 

Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանատիպ տեղեկություններ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին։