Այսօր արդեն ադրբեջանական բանակում բացի քանակից, նաև որակ չկա․ Փորձագետ

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Թշնամու վարքը մարտի դաշտում ուսումնասիրելով պարզ է դառնում, որ այսօրվա և պատերազմի առաջին օրերի թշնամու զինվորները որակապես տարբերվում են։ Եթե առաջին օրերին մարտի դաշտում էին իսկապես էլիտարները, ապա այսօր բոլորովին այլ վիճակ է։ Նույն հանդերձանքն են կրում, որ երբ նայում ես առաջին տպավորությամբ թվում է թե էլիտար զորքերից են, բայց իրականում անփորձ, գործողությունները իրար հետ չհամաձայնեցնելու փորձ ունեցող զանգված են պարզապես։ Ճիշտ է, դեռ կան էլիտար զորքերից ,աբյց այն քանակով չէ, որ կային առաջին օրերին։ Սա խոսում է նրա մասին, որ այսօր արդեն բացի քանակից, նաև որակ չկա։ Կազմալուծված բանակը էլ ոնց է լինում։ Թուրքական բանակի հրամանատարական կազմին էլ որ հանենք, տակ էլ ընդհանրապես բան չի մնա։