Պարեկները կաշառք տալու կասկածանքով մի տղամարդու բերման են ենթարկել. տեսանյութ

Նոյեմբերի 26-ին Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։ Պարեկները նրան կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԵՔՎ՝ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։