Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը: