Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի համար խափանման միջոց է ընտրվել. Factor.am

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ, Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ: