Ալիևը Պուտինի օգնականի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր: