Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը
Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Այսօր՝ 2018թ. նոյեմբերի 13-ին, Վարչական վերաքննիչ դատարանը բավարարեց Շահեն Հարությունյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած բողոքը Վարչական դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշման դեմ:

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար: Դրանք նախապես ներկայացված էին 4 տարբեր հայցերի տեսքով. Շահեն Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությամբ միացվեցին մեկ վարույթում:

2017 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Վարչական դատարանը մասնակի բավարարեց Շահեն Հարությունյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցը՝ արձանագրելով միայն մեկ իրավախախտում, և Շ. Հարությունյանին տուգանեց 150.000 ՀՀ դրամով:

Վարչական դատարանը Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պահանջով հավաքը համարել էր շտապ, քանի որ հնարավոր չէր օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել դրա վերաբերյալ և միայն թույլտվություն ստանալուց հետո կազմակերպել այն: Դատարանի կարծիքով՝ անհրաժեշտ է եղել ձեռնարկել անհապաղ միջոցներ, ուստի սա այն բացառիկ դեպքերից է եղել, երբ օրենսդիրը գրավոր իրազեկման պահանջ չի ներկայացնում։

Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին պատժելու և որոշ պաշտոնյաների հրաժարականի մասին պահանջներին, Վարչական դատարանը դրանք համարել էր ոչ հրատապ և շարունակվող, ուստի՝ անհրաժեշտ էր համարել դրա վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկումը՝ անկախ նրանից, թե քանի օր է տևել հավաքը, ինչ նպատակ է հետապնդել և ինչպես է իրականացվել:

Աղբյուրը՝ hcav.am