Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2-րդ անձն է կալանավորվել. Ermenihaber.am

Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալից էլեկտրոնային նամակներ ուղարկած երկրորդ անձն է կալանավորվել։ Թուրքական դատախազությունից դեպքի առթիվ կատարված հայտարարության մեջ նշվել է, որ կալանավորված Է․Բ․-ի էլեկտրոնային փոստում հայտնաբերվել է Դինքի հիմնադրամին մայիսի 30-ին ուղարկված սպառնալից նամակը։

Հայտնի է դարձել, որ Է․ Բ․-ն, բացի անանուն սպառնալիքներ ուղարկելուց, մեղադրվում է նաև Թուքրիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեջ։ Յուրաքանչյուր մեղադրանքի առթիվ առանձին հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ Ermenihaber.am կայքում։