ՅՈՒՆԻՍԵՖ-ը սեպտեմբերից կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը հայտարարել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը երկրում կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։

Միևնույն ժամանակ, կազմակերպությունը մտադիր է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի գործընկերների հետ՝ տարածաշրջանային և կենտրոնական գրասենյակների միջոցով։