Ներքին Գետաշեն գյուղում այրվել է մոտ 40 հակ անասնակեր

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել է մոտ 40 հակ կուտակած անասնակեր։