Սոթքի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր. ՊՆ

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ: